Ռոբերտ Նազարյանը՝ Եվգենի Բիբինին. «Մեր մեղավորոթյունը չկա նրա մեջ, որ քիչ է մնացել ժամանակ»
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագիրը:
Ծրագիրը ներկայացնելուց հետո ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը ելույթ ունեցավ՝ ասելով, որ ներդրումային ծրագիրը, որը նեկայացրել են՝ դժվար կլինի իրագործել կես տարվա ընթացքում. «Բայց հուսով ենք, որ կկարողանանք իրագործել այն բոլոր ցուցանիշներով, որոնք ներկայացվեցին»:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հակադարձեց Ե. Բիբինին. «Դուք ինքներդ խնդրեցիք հետաձգել, մենք արձագանքեցինք, ուրեմն մեր մեղավորոթյունը չկա նրա մեջ, որ քիչ է մնացել ժամանակ»: