
Երևանում վարձակալած բնակարան է հրդեհվել

Հուլիսի 8-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի 38-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել է երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.04-ին, մարվել` 01.08-ին:
Այրվել է Գ.Ա.-ի վարձակալած թիվ 38 բնակարանի հյուրասենյակի կահույքը՝ մոտ 6 քմ: