Այսօր առավոտյան հերթական իրազեկման ակցիայի ժամանակ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) երիտասարդ աջակիցներից 9 հոգու: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց ՀԽ-ի երիտասարդ աջակից Հռիփսիմե Եղնուկյանը, ով ևս բերման ենթարկվածների թվում էր:
Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թևնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես E 230» մկնիշի ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 54-ամյա տղամարդու:
այիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ, որը, քննության տվյալներով, հիմնականում զբաղվել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ. 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։
Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 25-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 40 հասցեի մոտ մոտոցիկլետ է կողաշրջվել:
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Վիրավորները ցավից գալարվում էին. Բժիշկը՝ Ճոյտի գազալցակայանի պայթունից տուժածների մասին. 1in.am
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Վերիշեն համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Ավրորա Բադալյանը պատմում է, որ 11 տարի առաջ իր ավագ որդուն՝ Հովիկին, դաժանաբար սպանել են։
Հունիսի 6-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Մայիսի 25-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Աչաջուր գյուղի տներից մեկի խուզարկությամբ հայտնաբերել են 1987 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին:
«Իրավապահները նորմալ աշխատում են, կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք չմեղադրենք մարդուն»,- նշեց Ա.Երիցյանը:
«Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից, Երևան քաղաքը գավառական մտածելակերպով չի տառապում, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Երևանցուն էլ ենք արժանավայել ծառայում»:
Զվարթնոց թաղամասում գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները շարունակվում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց վիճակը կայուն ծանր է:
Այսօր «Հանրային խորհրդի» (ՀԽ) Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը, Արշակ Սադոյանն առաջարկեց պատասխանատվության ենթարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և պահանջել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի օրերին մարզում լարվածություն կար, այժմ լարվածություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:
Մայիսի 26-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 123-րդ տունը ժամը 09.00-ի սահմաններում մասնակի փլուզվել է, դուռը փակ է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնսգիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը երեք օր առաջ տանից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը (Գագիկ Ծառուկյանի փեսա) այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդարդառնալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին, ասաց, թե կարծիք չունի:
Հարցը, թե Կոտայքի մարզը տվե՞լ են Գ. Ծառուկյանին, վրդովվեցրեց Կ.Գուլոյանին. «Էդ ի՞նչ ասելու բան է, այսինքն՝ Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Երևանում տեղի ունեցած «System of a Down» ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» խորագիրը կրող հզոր համերգից առաջ՝ ապրիլի 22-ին, խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդիպել էր բուհի ուսանողների հետ:
Այսօր Հանրային խորհրդի (ՀԽ) նիստում քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը: Նիստի ժամանակ ՀԽ անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ բավականին բարդ խնդրի առաջ ենք կանգնած: «Մոտ 56 էջ կարողացանք ուսումնասիրել, այդ ամենը արված է նրան համար, որ տողատակերը չկարողանանք կարդալ: Սա էլ որերորդ անգամն է, որ էլեկտրաէներգիան թանկացրեցին, աշխարհում լրիվ հակառակն է տեղի ունենում»,- հայտարարեց […]
Տիգրան Սարգսյանը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և 1 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել: Երրորդ անձ է ներգրավվել Գագիկ Շամշյանը:
Մայիսի 26-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
Մեխելենի դատախազությունը կարծում է, որ տվյալ դեպքում Skype սերվիսը խախտել է հեռահաղորդակցությունների մասին բելգիական օրենքը: