«Մենք մեծ ազգեր չենք, մի պստիկ ենք, մի բուռ, մեր ամեն մի ժայթքումը կարող է ճակատագրական լինել։ Պետք է հիշել, որ խոնարհությամբ ենք բարձրանում․ մենք փոքր, ծանր ռեսուրսներով ապրող ժողովուրդ ենք։ Կա՞ն գողեր, ավազակներ մեր երկրում՝ ի սեր Աստծո, լիքը»։
Միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում. հարբած կանայք դեբոշ են սարքել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արագածի, Կողբի 1-ին և 2-րդ, Շևչենկոյի, Եղբայրության, Հ. Հովսեփյան, Նիզամու փողոցների, Արարատյան փող. 1-ին և Թամանցիների փող. 3-րդ նրբանցքների, Բագրատունյաց պող. 7-40, Ղարիբջանյան 46-120, Արարատյան 1-60, Չեխովի 11-56, Մանանդյան 21-35, Մանթաշյան 35-90, Արտաշիսյան 1-41 համարների, Չեխովի փողոցի փակուղու ջրամատակարարումը:
Չափազանց ակտիվացել էին ուկրաինական եւ հատկապես ռուսաստանյան քարոզչական մեխանիզմները։ Հայաստանում ամերիկյան ականջների մասին ռուսաստանյան քարոզչական թեզերը Թվիթերում տարածվում էին ավոտամատացված համակարգերի միջոցով, որոնք փորձում էին հեղեղել #ElectricYerevan հեշթեգը, ինչը ժամանակ առ ժամանակ հաջողվում էր։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:
Արսեն Գրիգորյանը ճիշտ լուծում է ուզում:
ՀԷՑ-ում աուդիտի միջոցով չարաշահումներ պարզել հնարավոր չէ. փաստաբան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ և տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց շարժման հետագա անելիքները:
Հունիսի 29-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պոողոտայում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք (բեռնախցիկը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 29-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկ այնտեղի խումբը, ովքեր ցույց էին տալիս, թե իրենք են «առաջնորդները», ցանկանում էին ծեծել Վաղինակին»:
Ոստիկանության ծառայողները հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ստեփան Գ.-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել:
Բաղրամյան պողոտայի ցույցի նոր կազմակերպիչը չի տարբերում ՀԷՑ-ը ՀԾԿՀ-ից:
2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» և «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որևէ ուսումնական և նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է:
Լոնդոնյան բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժ. 9:47-ի դրությամբ էժանացել է 0,88-ով (1,39%)՝ մինչև 1 բարելի դիմաց 62,38 դոլար: Անցած ուրբաթ օրը շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը ավելացել էր 0,06-ով (0,09%)՝ մինչև 1 բարելի դիմաց 63,26 դոլար:
Ֆոտոշարք Ազատության հրապարակից և Բաղրամյան պողոտայից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
Հունիսի 29-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի որոշումը, համաձայն որի մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այսօր կրկին գյումրեցիները հավաքվել են Թատերական հրապարակում՝ աջակցելու և զորակցելու մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, սակայն գյումրեցիները այսօրվանից դադարեցնում են նստացույցը:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողոտայում քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ իրենք կազմակերպչական, անվտանգության և հարթակ ձևավորելու խնդիր ունեն: Նա նշեց, որ պողոտայում բաց հարթակ է ձևավորվում, որտեղ կխնդրեն հիմնականում մասնագետներին հանդես գալ իրենց հիմնական պահանջների վերաբերյալ՝ 3 րոպե ժամանակով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է քրեական գործերով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թվականների իրավական դիրքորոշումներին:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ:
Ծագումով հայ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատոր: Այս մասին The Daily Beast օնլայն պարբերականում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1.2 մլրդ դրամ:
Հունաստանի բանկերը այսօրվանից սկսած մեկ շաբաթով դադարեցնում են իրենց գործունեությունը դեֆոլտի ու եվրոգոտուց երկրի դուրս գալու մտավախությունների ֆոնին
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը 168.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետագա ընթացքն ու զարգացումը կապում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցություն հետ. «Անկախ նրանից, որ երեկ ինչ-որ պառակտումներ տեղի ունեցան Բաղրամյան-Ազատության հրապարակ մեկնած ու մնացած ակտիվիստների միջև, միևնույն է` եթե այսօր, այստեղ՝ Բաղրամյան պողոտայում, կրկին մեծաքանակ բազմություն կարողանանք համախմբել, ապա ոչ մի իշխանություն չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք հետո միջազգային հանրություն կողմից կարող են խստորեն դատապարտվել ու քննադատության տեղիք տալ»: