ԱՄՆ Գլենդել քաղաքում հայ համայնքը միացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:
Հունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից:
«Երեկ Ազատության հրապարակի շրջակայքում գործող սրճարանների հիմնական հաճախորդները ոստիկաններն էին»:
2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարել է, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
Վարչախմբի նման գործելաոճը վաղ թե ուշ բերելու է համարժեք պատասխանի, որի հետևանքները, ցավոք, կրելու ենք ազգովի:
Ցուցարարների նպատակը ո՞րն էր, որ Սերժ Սարգսյանը նրանց լսի՞, դրա համա՞ր էին նրանք գնացել Բաղրամյան փողոց: Նախագահը հրաժարվո՞ւմ էր նրանց լսել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ […]
Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»»:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է Հ. Պողոսյանը:
Այսօր առավոտյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին զգուշացրեց, որ ոստիկանությունը մինչև կհամբերի մինչև ժամը 10.00-ը, իսկ հետո կդիմի գործողությունների:
ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ այս պահին մտավորականները, հոգևորականները, փաստաբանները, լրագրողները, քաղաքական գործիչները կենդանի պատ են կառուցում Ոստիկանության և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից. որոշ պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ միացել են ցուցարարներին:
«Սխալների համար ամոթ չէ ներողություն խնդրելը»,-այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
ԱԺ մի խումբ ներկա և նախկին պատգամավորներ, դերասաններ, մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, լրագրողներ հավաքվել են Ազատության հրապարակում ոստիկանների և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև բռնությունը կանխարգելելու նպատակով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ եթերով հանդես գա:
Ի տարբերություն նախորդ օրերի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այսօրվա բողոքի ակցիա-երթին սկսեցին մասնակցել նաև շոու-բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ:
Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ուշադիր հետևում է երևանյան իրադարձություններին:
«ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ. այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարներին ներմիացնելու նպատակով գազի անջատումներ կլինեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի փող. 8-րդ շենքի և Սոսեի 2-րդ նրբանցքի առանձնատների ջրամատակարարումը:
«Հենց նոր հանրապետական կուսակցության մի հատ վիժվածք սպառնում էր ինձ»:
«Երևանի ամենակարևոր փողոցներից մեկն էր փակ, որը բոլոր ծայրամասերն իրար է կապում, դուք դա պատկերացնո՞ւմ եք»:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել 2015թ. փետրվարին: 2015թ. նրա հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի 6,800,000.00 դրամ:
«Սա պարազիտության տեղ չի, ովքեր ուզում են այս ամենի միջոցով դիվիդենտներ շահեն, թող գնան: Այնպիսի խումբ պետք է գնա նախագահի հետ հանդիպման, որ այսքան մարդու կարողանանք պատասխան տալ»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Չեչնիայում կայացել է «օրենքով գողերի» հավաք, որի կազմակերպիչը եղել է «կրիմինալ գեներալ» Ազիզ Բատուկաևը:
Մեծ տարածում են գտել նաև ցուցարարների, ակտիվիստների կողմից արված ծաղրանկարները, պլակատներն ու իրական լուսանկարները: 168.am-ը գերլարված ակցիան ներկայացնում է այլ ռակուրսից` գեղեցիկ ֆոտոպատմությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին ու հուսով է, որ շատ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքի տառին համաձայն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույց և նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև կարծես թե համաձայնություն եղավ, որ 14 հոգով գնան ՀՀ նախագահական նստավայր և հանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ: