Բաժիններ՝

Թոզ մի փչեք մարդկանց աչքերին. «Դոլմամայի» հիմնադիրը` քաղաքապետարանի պարզաբանման մասին. news.am

Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը «թոզփչոցի» է համարում այսօր`հունվարի 22-ին, քաղաքապետարանի տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում շենքերի ապամոնտաժման աշխատանքներ առաջիկայում չեն նախատեսվում: «Դա ապակողմնորոշող տեղեկատվություն է, որն ընդամենը նշանակում է, որ դեռ չենք քանդում, հենց ստորագրեն, նոր կարող ենք քանդել: Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու համար էլ ստորագրություն չկար, բայց եկան եւ գիշերով քանդեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Ավանյանը:

Ավանյանի խոսքով`քաղաքապետարանը ներկայացրել է տարածքի շինպլանը, որով նախատեսվում է Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում կառուցել նորակառույց շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի, այգիներ եւ այլ շինություններ, ինչը վկայում է այն մասին, որ հին շենքերը ապամոնտաժվելու են:

«Պլան ունեն քանդելու, պլանով արդեն հաստատված է` ինչ է կառուցվելու այստեղ, մեկ օրվա մեջ կարող են քանդելու թույլտվություն ստանալ: Եթե այս շենքների փոխարեն այլ շինություններ են կառուցելու, նշանակում է` քանդելու են, եկեք, մարդկանց աչքերին թոզ չփչենք»,-ասաց ռեստորանի սեփականատերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս