
«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել

168.am-ի տեղեկություններով` նախորդ տարի վնասազերծված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Լիլիթ Թորոսյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունըչհեռանալու մասին։
Նշենք, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, օրեր առաջ գործով մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվել է։