
Նյու Յորքը նոր ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվաքանակով

Նյու Յորքը նոր ռեկորդ է սահմանել քաղաք այցելած զբոսաշրջիկների թվաքանակով, հայտնում է Reuters-ը: 2015-ին այդ ամերիկյան քաղաք է այցելել գրեթե 60 միլիոն զբոսաշրջիկ:
Մեգապոլիսն ընդունում է ռեկորդային թվով զբոսաշրջիկների արդեն 6-րդ տարին անընդմեջ:
Նշվում է, որ անցած տարի զբոսաշրջային բումը շարունակվել է, չնայած անվտանգության սպառնալիքների մեծ աճին:
Մասնավորապես, մտավախություններ կային, որ Նյու Յորքում հնարավոր են ահաբեկչություններ ԴԱԻՇ-ի կողմնակիցների կողմից:
Իր հերթին, Նյու Յորքի իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, որ քաղաքն ապահովված է ամեն ինչով, որ հաղթահարի ցանկացած սպառնալիք: