Ցուցարարները, որոնք երրորդ գիշերը շարունակ բողոքում են էլկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, քաղաքային հավաքարարների հետ մաքրել են տարածքն ու լվացել ասֆալտը, գրում է Interfax-ը:
«Պիկետի մասնակիցների տրամադրությունը, ովքեր մնում են Երևանի կենտրոնի Բաղրամյան պողոտայում, բարձր է: Երիտասարդների խումբը պարում էր հայկական պարեր, հավաքվածները ծափահարում էին, ակցիայի մասնակիցներին ջուր էին բաժանում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հասարակական շարժումների հստակ կառուցվածքը պետք է ոչ միայն տվյալ նպատակին՝ հոսանքի թանկացման մասին որոշումը չեղարկելուն, հասնելու համար, ոչ միայն հնարավոր սադրանքներից խուսափելու համար, այլեւ ընդհանրապես հասարակության ինքնակազմակերպման ավելի բարձր մակարդակ նվաճելու առումով:
Սա Մուշ 2 թաղամասում փլուզման առաջին դեպքը չէ: Սակայն իր ծավալներով խոշորներից է: Հիմնական պատճառն ասում են Գլենդել Հիլզ շինկազմակերպության կողմից արված անորակ շինարարությունն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Ցուցարարները պառկում են Երևանի փողոցներին: Հարյուրավոր ցուցարարներ չեն ենթարկվում ոստիկանությանը՝ անտեսելով հեռանալու կոչերն ու սպասելով նոր օրվա՝ այդկերպ ուշադրություն հրավիրելով էլեկտրականության սակագնի բարձրացման ու ոստիկանական բռնության նկատմաբմ»,-գրում է The Guardian-ը
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը այցելել էր Բաղրամյան պողոտա; Ոստիկանապետը առանձնազրուց է ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Հունիսի 13-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հեռանկարների մասին:
Անցյալ օրվա բռնությունից հետո իրենք հասկացան, որ ծեծով ոչնչի չեն հասնի։ Երբ իրենք ճնշեցին 300 հոգու, դրա փոխարեն` հաջորդ օրն ավելի շատ մարդ հավաքվեց։ Ես ինքս խաղաղ ցուցարարների մեջ սև դիմակներով ոստիկանների կողմից ենթարկվեցի ահավոր ծեծի, հայհոյանքների, ամենավատ վերաբերմունքի։
Բաղրամյան պողոտայում այսօր մի փոքրիկ երեխա էր կորել, ում փնտրում էր գրեթե բոլորը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրել և ընթացք է տվել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ՀՀ քաղաքացի Սարգիս Ասատրյանին Հայաստան փոխանցելու գործընթացին: Այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծաղկաշատը հանրապետության ծերացող գյուղերից է: Այստեղ ևս բնակչության մեծ մասը միջինից բարձր տարիք ունեցողներ են, որովհետև երիտասարդներին լավ ապրելու ձգտումը տարել է ոչ միայն գյուղից, այլ նաև երկրից:
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը և Միքայել Մելքումյանն արդեն Բաղրամյան պողոտայում են: Նրանք, ինչպես երեկ՝ մնալու են ցուցարարների հետ, որպեսզի թույլ չտան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև:
Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայ կական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:
«Բերման ենթարկված ցուցարարներ չկան»,- դիմելով ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացողներին՝ panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել թ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հերքելով քիչ առաջ ամբիոնից ելույթ ունեցած մեկ այլ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով հայտարարել էր, թե Բաղրամյան պողոտայից ցուցարար է բերման ենթարկվել:
Բաղրամյան պողոտայում երեկվանից մեկնարկած ակցիան դեռևս շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդների պահանջն արդարացի է, սակայն իրենց շարքերում կան «ստահակներ», որոնք անընդհատ սադրանքներ են հրահրում: «Մեր և իրենց խնդիրը պետք է լինի այդ ստահակներից ազատվելը»,- ասաց նա:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները պատասխան հարվածով են հանդես եկելԱԺ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարություններին:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի 22-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բռնի ուժով, իրենց կամքին հակառակ բերման ենթարկվեցին Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի 10 ոստիկանության բաժանմունքներ:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած այսօրվա հանրահավաքն ավելի մարդաշատ է: Նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել սոցիալական ցանցերում և նշել, որ «Այսօր ամենավճռական օրն է»:
Ինչպես տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել էր, որ իրենց անհայտ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող ցուցարարներին: Նա Վ. Օսիպյանին ասել էր՝ հսկողություն իրականացնել, որպեսզի նրանք սադրանքներ չիրականացնեն:
«Ինձ համար ցավալի է տեղեկանալ, որ նախկինում հաջողությամբ զարգացող այս ոլորտում խնդիրներ են ծագել: Ինքս զբաղվել եմ Հայաստանի էներգետիկ ոլորտի ուսումնասիրմամբ: Դա պետության ամենաշահավետ բնագավառն է: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիա արտահանելու և ավելցուկով արտադրելու հնարավորություն»:
«Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում մոտեցավ Վալերի Օսիպյանին և տեղեկացրեց, որ Կասկադի մոտակայքում ինչ-որ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ ցուցարարներին:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա, ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»: Նրա խոսքով՝ Վ. Գասպարյանը դրական է գնահատել իրենց աշխատանքը:
Այսօր Բաղրամյան պողոտայից Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել ակտիվիստ Տիգրան Մադոյանին՝ պատճառաբանությամբ, որ նա է աղբամանները տեղափոխել Բաղրամյան պողոտա:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից երթով միացան Բաղրամյան պողոտայում երեկվանից նստացույց անցկացնող ակցիայի մասնակիցներին: Որքան էլ զարմանալի է՝ ոստիկանները անհամեմատ քիչ են նախորդ օրերի համեմատ: