Աշխարհում այսօրվա դրությամբ կա 485 «օրենքով գող»: Նրանցից 276-ը Վրաստանից է, պնդում է «Պրայմ Կրայմ» պորտալը:
Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի ճանապարհին վիճաբանություն է:
Այսօր` սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Մարալիկ քաղաքի կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, վթարված է դեռ 1980-ականներից: Սա Շիրակի մարզի երրորդ քաղաքում լուրջ խնդիր է համարվում: Բնակիչները դժգոհում են ոչ միայն սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունից, այլեւ` կոյուղատար համակարգի խոտանների վերացման ծախսատար աշխատանքից:
Մ. Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ այդ ստուգումների ընթացքում ջարդել են իրենց ասոցիացիայի ավտոմեքենայի պատուհանի ապակին, բայց նա հրաժարվեց նաև պատասխանել, թե դա կոնկրետ որ սուպերմարկետի մոտ է եղել:
Ջրաձորում ևս անօթևանության խնդիրը դեռևս լուծված չէ: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ գյուղի տները դարձել են վթարային:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնել են, որ ժամը 20.30-ի սահմաններից, շուրջ կես ժամ, Բաղանիսը գնդակոծվում է:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն առաջիկա օրերին կմեղմվի:
«Նրանք մտածեցին, որ պատերազմը վաղ թե ուշ լինելու է ու որոշեցին ապագա սերունդներին ավելի հեշտ կյանք ժառանգել», ասում է նա ու ավելացնում՝ «իսկ մենք նրանց արժանի հետնորդն ենք ու, եթե պետք լինի․․․»։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Հովիկ Ս.-ն սեպտեմբերի 1-ին, ժամը 21.05-ին, Զովունի գյուղից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
11 ամիս Թուրքիայի Սուրուճ քաղաքի գաղթակայանում ապրելուց հետո քիչ առաջ Երեւան փոխադրվեց սիրիահայ Թովմասյանների բազմանդամ ընտանիքը, որը ծագումով Քոբանի քաղաքից է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 31/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ին:
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ «Ա1+»-ի՝ հաստատեց լուրը, որ դերասանը թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել. «Իրեն առաջարկ է եղել աշխատել որպես դերասան-պրոդյուսեր, բայց պայմանագիրը դեռ չի կնքվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ և ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
Մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ շարքից դուրս են եկել ու դարձել անանցանելի: Թեև դրանց մի մասը հաճախ է ենթարկվում ավազակոպճային մասնակի նորոգման, սակայն դրանք կարիք ունեն հիմնային նորոգման:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:
Օգոստոսի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1949 թ. ծնված Միխայել Ո.-ին Անդրանիկի փողոցի 66/4 հասցեում գործող սրճարանի մոտ կողոպտել են:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգեր է ստանում, որ առանձին պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հրաժարվում են հղիներին հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Ավելին` «Առավոտ» թերթում տրագրված «Հղիներին խաբելու նոր ձև են գտել. միայն գումարով են հայտնում պտղի սեռը» հոդվածում նշվում է, որ որոշ տեղերում նշում են, թե 6000 դրամ պետական վճարում կատարելու դեպքում բժիշկներն իրավունք կունենան ծնողներին հայտնելու ապագա երեխայի սեռը։
Հակառակորդի կրակոցից մահացած Հայկ Թևոսյանը Արագաշոտնի մարզի նորաշեն Համայնքից էր: Համայնքի ղեկավար Արթուր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանաչել է նրան, 5 երեխայի հայր է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ծնողները մահացել են, ավագ մեծ դուստրն ամուսնացած: Հայկ Թևոյանին համայնքի ղեկավարը բնութագրեց որպես լավ մարդ, լավ երիտասարդ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:
«Մարդիկ այլևս չեն թաքցնում իրենց մասոն լինելու փաստը: Նրանք նույնիսկ շաբաթաթերթ ունեն, և պատկերացրու, որ դու գնում ես Ֆրանսիա և մասոնների պաշտոնական թերթը կրպակից առնում-կարդում ես»:
Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր:
Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Այսինքն՝ մեր քաղաքացին, ըստ էության, հիմա ունի մեծ դժվարություն մինչև անգամ հասարակ տետր գնելու հետ կապված, և այն պարագայում, երբ ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, ինձ ասում են՝ տնտեսական աճ կա: Եթե դուք ուզո՞ւմ եք հավատալ դրան՝ հավատացեք»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանը: «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։