Տավուշում հակառակորդի կրակոցից մահացած պայմանագրային զինծառայողը 5 երեխաների հայր էր
Հակառակորդի կրակոցից մահացած Հայկ Թևոսյանը Արագաշոտնի մարզի նորաշեն Համայնքից էր: Համայնքի ղեկավար Արթուր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանաչել է նրան, 5 երեխայի հայր է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ծնողները մահացել են, ավագ մեծ դուստրն ամուսնացած: Հայկ Թևոյանին համայնքի ղեկավարը բնութագրեց որպես լավ մարդ, լավ երիտասարդ:
Հայկ Կառլենի Թևոյանը մահացել էր պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նրա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: