Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանը պատիժը կարող է կրել աշխատավայրում. նա աշխատանքի հրավեր ունի. «Ա1+»

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ «Ա1+»-ի՝ հաստատեց լուրը, որ դերասանը թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել. «Իրեն առաջարկ է եղել աշխատել որպես դերասան-պրոդյուսեր, բայց պայմանագիրը դեռ չի կնքվել։ Երբ Վարդան Պետրոսյանն ազատության մեջ լինի, արդեն կորոշի՝ ինչպես վարվել»։ Ի դեպ, հնարավոր է այնպիսի որոշում, ըստ որի՝ Վ. Պետրոսյանը կարողանա առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ ՔԿՀ-ից, եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնա ՔԿՀ եւ գիշերի այնտեղ: Քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալը կարող է պատիժը կրել բաց ուղղիչ հիմնարկում։ «Դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված կացարանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում մանրամասնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղալեչյանը։ Նա նշեց, որ պատժի այս տեսակը թույլ է տալիս դատապարտյալին տեղաշարժվել տվյալ կացարանի սահմանված տարածքում։ Հարցին, թե կարո՞ղ է դատապարտյալն այդ դեպքում նաև աշխատել, պարոն Ղալեչյանը նշեց. «Այդ հիմնարկի պետի թույլտվությամբ այո, կարող է»։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցը նաև հայտնեց, որ մոտ ժամերին կկայանա Վարդան Պետրոսյանի գործով տեղաբաշխման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշում կկայացվի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս