«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, – ասաց դեսպան Միլսը, – համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջայանը հերքում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունները:
2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։
Օրերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:
Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:
Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենց փող. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:
Ամուսինը գտնվել է ՌԴ-ում, իսկ կինը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել կնոջ և ամուսնու ծնողների միջև: Կինը 9-ամյա դստեր հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն կինը թույլ չի տվել, և ամուսնու հայրը դիմել է հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն:
Օգոստոսի 26-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչամերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած և օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գևորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում:
Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ:
Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
Մինչև 2018 թ-ը Շիրակի մարզի գյուղական համայնքներն ու Գյումրին ամբողջությամբ կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին օրերս բերված հանձնուքի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.
Օգոստոսի 25-ին, ժամը 15.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:
Կողոպուտ կատարողի դեմքը արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Ե.-ին և հրավիրել 1975 թ. ծնված Գոհար Կ.-ին:
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է առերեսման արձանագրություն, որը տեղի էր ունեցել բոլորովին այլ անձանց միջև, իսկ իր հարցին, թե ինչ կապ ունի դա իր պաշտպանյալի հետ, ստացել է կապ չունի պատասխանը:
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչ Գիորգի Ագաջանյանը:
Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Օգոստոսի 25-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զեյթունում երեկ՝ օգոստոսի 25-ին, դանակահարության դեպք է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ ամուսինը դանակահարել է կնոջը, ով թեթև վնասվածք է ստացել: