Բաժիններ՝

«Շանթ» գործարանի մոտ տրոլեյբուսը բախվել է ավտոմեքենային

Մարտի 19-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանթ» գործարանի մոտակայքում տրոլեյբուսը բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վշտունու փողոցի թիվ 73 հասցեում գտնվող «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մոտակայքում թիվ 15 համարի երթուղային տրոլեյբուսը (վարորդ Վ. Ա.) բախվել է «ՎԱԶ2106» մակնիշի 34 ZP 923 պետհամարանիշի (վարորդ Գագիկ Կարապետյան) ավտոմեքենային, տուժածներ չկան. հրշեջ-փրկարարների օգնության կարիք չի առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս