Վահան Շիրխանյանին վիրահատել են
ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով 2015թ. դեկտեմբերից անազատության մեջ է գտնվում «հանցավոր խմբի» գործի շրջանակներում, երեկ վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:
Փաստաբանի խոսքով՝ վիրահատվել է Վահան Շիրխանյանի ձախ ոտքը. տեղաշարժվել էր ձախ ոտքի թրոմբը: ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալը վիրահատության է ենթարկվել քաղաքացիական հիվադանոցում, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, այժմ Վահան Շիրխանյանի վիճակը բավարար է: Այսօր ևս, ըստ պաշտպանի, նա կմնա բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերի 19-ին. նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: