
Չեղարկվել են Երևանից Դոնի Ռոստով և Սոչի չվերթները

Այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ժամանակով 11.30-ի դրությամբ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, չեղարկվել են «Դոնավիա» ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը եւ «Աէրոֆլոտ» ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը:
Միաժամանակ, չեղարկվել են «Դոնավիայի» Ռոստովից Երեւան մեկնող D9 5330 չվերթը եւ «Աէրոֆլոտի» SU 5330 չվերթը:
Չվերթների չեղարկման պատճառը Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունն է, երբ վայրէջքի ժամանակ կործանվել էր Դուբայից ժամանող օդանավը:
Բացի այդ, վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են Երեւան-Սոչի եւ Սոչի-Երեւան չվերթները: Չոչի մեկնող SU 5367 («Աէրոֆլոտ) եւ D9 5367 («Դոնավիա») չվերթները եւ Սոչիից Երեւան մեկնող SU 5366 («Աէրոֆլոտ) եւ D9 5366 («Դոնավիա») չվերթները: