Բաժիններ՝

Բազմաթիվ ավտոմեքենաներից գողություններ կատարողները ձերբակալվեցին

Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին:

Գևորգ Պ.-ի և Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել էր էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի:

Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել էին, որ հայտնաբերվածը գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք մարտի 13-ի ժամը 20-ից մինչև մարտի 15-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում մոտ 2 տասնակ ավտոմեքենաներից կատարել են գողություններ:
Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալվել են:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս