Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը հերթական անգամ աչքի է ընկել իր վարքագծով: Լրագրողների հարցը, թե գեներալն ի՞նչ է մտածում Ադրբեջանում ապաստան փնտրող քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի մասին, արդյոք նրան դավաճան համարո՞ւմ է, հունից հանել է Գրիգորյանին:
Երբ գիտակցված փախչում ես/նախընտրում ես փախչել այդպիսի ռեժիմի գիրկը (շատերի նման չեմ ասում թշնամուն հանձնվել, այլ դիտանկյունից եմ նայում նրա արարքին), այլ ոչ թե արդարադատ որևէ եվրոպական երկիր, դա նշանակում է` տակդ մեծ կեղտ կա, որը կարող է հանդուրժել, թաքցնել միայն Ալիևի ռեժիմը:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ` ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։
Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին:
Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:
Մասնավորապես` Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտակայքում` 3000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Մինչև Ադրբեջան փախուստ կատարելը, օրեր շարունակ բնակվել է իր ծանոթի տանը՝ Արաբկիրում, կնոջ և երեխայի հետ և հենց իրեն հյուրընկալած բնակարանից կատարել գողություն ու դիմել փախուստի։
Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է: Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան՝ իրենց ընտանիքներով եւ մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչեւ սեպտեմբերի վերջ:
Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը: Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ.Գ-ը ուղևորներ` Յ. Կ.-ը, Կ. Գ.-ը (ծնված 1958 թ.) և Մանուշ Գոգինյանը (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ խնդրի: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրերի որակով և սահմանված ժամանակահատվածում իրականացումը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի վերելակը խափանվել է (2-3-րդ հարկերի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը:
Այս տարվա օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի, 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկվել 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը եւ հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել:
Մհեր Սեդրակյանն ասաց, որ Վարդան Սիրմակեսը «Հին Երևան» բազմաչարչար պրոյեկտով է շուտով զբաղվելու, Հյուսիսային պողոտային կից՝ Արամի-Կողբացի-Աբովյան փողոցների միջնամասում։ «Ինքը տենդեր է շահել, և հավանաբար գարնանը կսկսեն աշխատանքները, մոտ 200 միլիոն ներդրում է նախատեսվում»,- ավելացրեց Սեդրակյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սեպտեմբերը կես ընկավ, բայց դեռ շարունակում ենք տառապել ու խոսել շոգերից: Լավ էր՝ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը: Սահմանադրության բարեփոխումների քննարկումներով սկսեց: Ու բուռն սկսեց: Պատգամավորական քննարկումների բառապաշարը, տղայական գզվռտոցները շեղեցին բոլորիս:
Մարմնավաճառներ, վարձակալած բնակարան և «փողերը գլխանց վերցնելու» պայմանավորվածություն՝ ավազակային հարձակման վերջաբանով:
Խարդախությամբ զգալի չափերի գումար էր հափշտակել:
«Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան»,- ասում է ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Դեղերի մասին բարեփոխված օրենքը բնակչությանը հնարավորություն կտա որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղեր ձեռք բերել, կլուծի նաև մատչելիության հարցը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այն նախատեսված է հարակից զորամասի զինծառայողների ընտանիքների համար:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սեպտեմբերի 17-ին սկսվել և ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ. ոստիկանության թեմատիկ անդրադարձը՝ մտահոգությամբ և անհրաժեշտ պարզաբանումներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:
Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում նախորդ տարվա համեմատությամբ այս տարի երեխաների թիվն աճել է:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 8.10-ին, ոստիկանույան Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի 6 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
ՀՀ կառավարությունը այսօր լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հաստատելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։