Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում 13-ամյա աղջկա մահվան փաստով:
Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում եւ համանուն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.59-ից մինչև 02.15-ը Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան գյուղերի և Արարատ քաղաքի,Վայոց ձորի մարզի Գնշիկ, Արենի, Աղավնաձոր, Գետափ, Ռինդ գյուղերի տարածքներում տեղակայված թվով 22 հակակարկտային կայաններից իրականացվել է 4319 կրակոց:
Գյուղացիների խնդրով տապակվող Սուրիկ Խաչատրյանն արդեն լծվել է նաև հայրենի իշխանության վերարտադրման գործին։ Ինչպես բոլոր ընտրություններին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին էլ արդեն պատրաստ են:
«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայանալիք «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս և ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
Այսօր, հավանաբար, կավարտվի քրեական հեղինակություն Տույի՝ Արթուր Ղազարյանի դատավարությունը, ում հուլիսի 11-ին ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով:
Խախտել են Թբիլիսիի հայ մշակութային գործիչների պանթեոնի` Խոջիվանքի համալիրի համաչափությունը:
Տանը չգիշերելու հանգամանքն իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, մեղադրելով տղամարդուն՝ ծանր հանցագործության կատարման մեջ. ոստիկանության բաժնում նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Նախօրեին տարեց տղամարդու կողմից երիտասարդ աղջկա բռնաբարության դեպքի մասին ահազանգ է գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու դրամապանակը բնակարանից հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
101-ամյա Անուշավան Եղիազարյանը հիշում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության պատմական մերձեցումը:
Հունիսի 16-ին «Արմավիրի բժշկական կենտրոնում» մահացած 4-ամյա աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նրա մահվան պատճառը:
Ուժեղացված ծառայություն Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին:
1988 թվի բուռն օրերն էին, ցավ էի ապրում, ուզում էի լինել հայրենակիցներիս կողքին, բայց գիտեի, որ ամուսինս չի ընդունի, կընդդիմանա: Ինչով կարողանում էի՝ Երևանից օգնում էի: Հետո, երբ սկսվեց ազատագրական պատերազմը, Հաթերքն անընդհատ ռմբակոծում էին, երկու եղբայրներս մարտադաշտում էին:
«Մերսեդես Ե 240» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է մոտոցիկլետի: Մոտոցիկլետի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է մայթեզրի մետաղյա հենասյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր և ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հայկ Ա.-ն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ 2015 թ. հունիսի 23-ին և հուլիսի 6-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված խաղաղ ցույցի մասնակիցների մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մանվել Հակոբյանի վարած կոմբայնը Բռնակոթ-Բարձրավան ճանապարհի «Թիլատու» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը:
27-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած:
Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հմայակ աբեղա Սահակյանը:
Նա խնդրեց չլսել մամուլին ու կրկնեց, որ օգտվում է պետական ինքնաթիռից, որից օգտվում են ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը:
«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 30/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու:
Սեպտեմբերի 17-18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև: 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: