
Այսօր տեղի կունենա 7 հերոսների վերջին հրաժեշտի արարողությունը

Երևանում և մարզերում այսօր տեղի կունենան Արցախում զոհված զինծառայողների հուղարկավորության արարողություններ:
Երևանի Արգավանդի խճուղու սգո սրահից՝ ժամը 13:00-ին տեղի կունենա կրտսեր սերժանտ Ռուբեն Աշոտի Իսկանդարյանի հուղարկավորության արարողությունը:
Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ից՝ Գյումրում Սուրբ Նշան եկեղեցուց: 1993թ. ծնված զինծառայողը ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2009թ.:
Մասիսի Կայարանի ակումբից՝ ժամը 13:00-ից կսկսվի շարքային Աղասի Սարմենի Ասատրյանի հուղարկավորության արարողությունը:
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից՝ ժամը 13:00-ից տեղի կունենա կրտսեր սերժանտ Վրեժ Վարդանի Սարգսյանի հուղարկավորությունը: 1989թ. ծնված զինծառայողը ԶՈՒ-ում ծառայության մեջ է 2013թ.:
Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից այսօր՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա շարքային Հարություն Հովհաննեսի Աբրահամյանի հուղարկավորության արարողությունը: 1985թ. ծնված զինծառայողը ԶՈւ-ում ծառայություն մեջ է 2013թ.:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի սգո սրահից այսօր՝ ժամը 12:00-ից տեղի կունենա 1996թ. ծնված շարքային Քյարամ Քալալի Սլոյանի հուղարկավորության արարողությունը:
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին՝ Նորքի Սուրբ Հովհաննես եկեղեցուց: