Միայն խեղճ տեսակը կարող է պառավներին, քնած զինվորին կամ դաշտում աշխատող մշակին սպանել. Շուշան Պետրոսյան. Life.panorama.am
ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում եւս մեկ անգամ իր հպարտությունն է հայտնել սահմանին կանգնած մեր զինվորների եւ վերջին օրերի գերլարվածության պայմաններում հայ ժողովրդի համախմբվածության վերաբերյալ: Կայքի հետ զրույցում հուզմունքը զսպելով՝ երգչուհին, ով իր գործունեության ողջ ընթացքում մշտապես գտնվել է Հայոց բանակի կողքին, նախեւառաջ նկատեց.
«Ես կցանկանայի սկսել սկզբից, իսկ սկիզբը հենց մենք ենք՝ հայերս, ովքեր վերջին օրերին միասին են, ուս ուսի տված: Սկիզբը հայ զնիվորն է, ով իր ոգու, խելքի եւ սուր մտքի շնորհիվ նույնիսկ քանակով ավելի շատ զենք ունեցող թշնամու դեմ կանգնում ու հաղթանակներ է ձեռք բերում: Սկիզբը վաղուց էր, երբ մենք ծնվեցինք որպես հայ եւ հետո գոյացավ այդ տեսակը, որը կոչվում է ադրբեջանցի: Նրանք իրենց գոյանալուց հետո հասկացան մեր առավելությունները եւ այսօրվա խնդիրը հենց մեր այդ առավելությունն է: Սա իրենց կողմից չարությունն է, խեղճություն: Չարություն է, որովհետեւ իրենց պատժամիջոցները բորենու չափանիշներն են, իսկ խեղճություն է այնքանով, որ միայն խեղճ տեսակը կարող է պառավներին, քնած զինվորին կամ դաշտում աշխատող մշակին սպանել: Այս ամենը կկարգավորվի, երբ նրանք վախից սսկվեն, իհարկե կարելի է ասել նաեւ այս ամենը կկարգավորվի, երբ վերջին թուրքը վերանա, բայց ես քրիստոնյա եմ եւ ինձ թույլ չեն տալիս ասել այն, ինչ մտքումս է»:
Շուշան Պետրոյանը վստահ է՝ «Մենք կանգուն ենք մեր լեռների պես ու նրանք կկորչեն վայրագ»:
«Գուցե ներքին պառակտություններ ունեինք, որը արդյունքն է նրա, որ մենք բոլորս վառ անհատականություննր ենք, բայց այդ խնդիրն էլ գնում է երկրորդ պլան, երբ օրհասական իրավիճակում ենք հայտնվում, այդ ժամանակ մենք միահամուռ իրար կողքի ենք կանգնում: Այսօր եւ փառավորված է սիրտս, եւ մտահոգ եմ, որովհետեւ շատ ընկերներ ունեմ Արցախում, մտահոգ եմ, որովհետեւ Մարտակերտս կրակի տակ է, մտահոգվելու առիթներ շատ կան, բայց հիմքում հանգստություն կա, որովհետեւ ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր, հայ սպա, գիտեմ՝ ինչ է նշանակում լինել հայ, մտահոգությունները ստեղծել են թուրքերը, այլ ոչ թե հայերը, դրա համար մեր մասով հանգիստ եմ, իսկ թուրքն իր սովորական թրքությունն է անում, նա ոչ մի նոր բան չի անում»,- նշեց պատգամավորն ու ավելացրեց.
Շարունակությունն՝ այստեղ