Սեբաստիա փողոցում վթար է տեղի ունեցել

Ապրիլի 5-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Եռաբլուրի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 DL 434 (վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Գ.) և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LT 812 (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ. Բ.-ը վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս