ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մանվել Հակոբյանի վարած կոմբայնը Բռնակոթ-Բարձրավան ճանապարհի «Թիլատու» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը:
27-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած:
Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հմայակ աբեղա Սահակյանը:
Նա խնդրեց չլսել մամուլին ու կրկնեց, որ օգտվում է պետական ինքնաթիռից, որից օգտվում են ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը:
«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 30/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու:
Սեպտեմբերի 17-18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև: 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի մոտակայքում կատարվող շինարարության հետևանքով ճանապարհի ասֆալտի շերտը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Առաջիկա 5 օրերին եղանակակլիմայական փոփոխություններ պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: Սեպտեմբերի 18-ին ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Դժբախտաբար, Հայաստանում (և ոչ միայն), երբ անդրադառնում ենք հիշյալ թեմային, երկու խնդրի ենք բախվում. մեկն օրենսդրական դաշտն է. որքանո՞վ է այն սահմանափակում կամ տեղ տալիս լրատվամիջոցների անկախությանը: Քաղաքական և տնտեսական իրավիճակն էլ, ուզած-չուզած, անդրադառնում է լրատվամիջոցների աշխատանքի վրա»:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հայկ Կյուրեղյանի արարքը յուրօրինակ ուղերձ էր հայ երիտասարդությանը: Նա ցույց տվեց, որ առանց պայքարի և զոհաբերության հնարավոր չէ հասնել հաղթանակի: Այդ ուղերձի ճշմարտացի և ժամանակին լինելու մասին է վկայում Հայկի նկատմամբ ռեժիմի աննախադեպ դաժան վերաբերմունքը, ինչը դրսևորվեց չնչին հանցանքի համար նրան 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելով»:
Վաղաժամ մահացել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության երկարամյա հեռուստաօպերատոր Արմեն Դևրիկյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախօրեին «Լամբադա» կամրջի գետնանցումում հնդիկ ուսանողները դարձել են ավազակային հարձակման զոհ:
«ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 20/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
«Ինքը ո՞վ ա, ի՞նչ ա իրանից ներկայացնում, որ ես հրավիրեմ, իմ համար ո՞վ ա: Ես սկի երևի իրան հանդիպած էլ չլինեմ: Ու դուք լսե՞լ եք, որ ինքը ում տունը մնացել ա, 3000 դոլար գողացել ա, մարդ ու կնիկ փախած են: Հիմա երբ որ կբռնեն, դուք էլ կհամոզվեք, որ էն, ինչ իմ հասցեին ամբախ-զամբախ բաներ էր գրվում, ես էդ մարդը չեմ: Դու ո՞վ ես, որ քեզ ծեծեմ, ինչի՞ համար են ծեծում»:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան 30 շենքի բակում կնոջ դի կա:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.50-ին, Գետազատ գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 28-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է մոտոցիկլետով պատին հարվածելու հետևանքով:
Նայեք, եթե մի անգամ էլ մի ամուսնացած տղամարդ կփորձի ինձ գայթակղել իր ծաղիկներով ու նվերներով, ես կհարձակվեմ իր վրա, կճանկռեմ ու կծեծեմ, մեկ է այդ մասին ասում են էքստրասենսները)) երբևէ չեմ արել, բայց դե որ ասում են կանեմ այս պարագայում միայն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական եւ մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձեւի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին:
Հետաքննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1996 թ. ծնված Վ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ադրբեջանական դիպուկահարը կրակել է Այգեհովիտի խաղողի այգիների ուղղությամբ, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում այրվել է 3000 քմ խոտածածկույթ, Մուշ թաղամասում` Հայկական Կարմիր խաչի ընկերության մոտակայքում` 1000 քմ:
«Սահմանադրության համաձայն՝ ցանկացած կուսակցություն, ցանկացած կազմակերպություն իրավունք ունի բողոքի ինչ-որ ակցիայի, ավելին, որ դա կապված չէ բռնության հետ»,- ասել է Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում:
«ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 3-րդ կմ-ին անիվը պայթելու հետևանքով կորցրել է կառավարումը:
Դիմակավորված 3 անձինք ներխուժել են Բաղանիսի բնակիչ, 1958թ. ծնված Արարատ Հարությունյանի տուն, եւ հափշտակել շուրջ 4 միլիոն դրամ: