Գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից:
«Միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը եւ գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը եւ նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնեւյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»:
«Մենք ասել ենք ու ասում ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ հանրաքվեի ժամանակ կեղծիքներ թույլ չտանք»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ամեն անգամ, երբ լինում է ծեծ, մենք լսում ենք ինչ-որ հայտնի մարդու անուն և դրա հետ կապված կա´մ շահարկում, կա´մ ճշմարտացի մեղադրանք, բայց այդ անունների ֆոնի վրա ես կարող եմ այսպիսի մի բան ասել, որ նորաոճ է դառնում, երբ դու ունենում ես որևէ բախում որևէ մեկ հետ, որպեսզի անմիջապես հերոսանաս ճիշտ կլինի տաս ինչ-որ հայտնի մարդու անուն:
Թուրքիայի հարավում գտնվող Նիգդե նահանգում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 13 մարդ, 1-ն ստացել է վնասվածքներ:
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են: Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը:
Որևէ կարևոր հանդիպումից, իրադարձությունից առաջ սահմանում լարված իրավիճակ է ստեղծվում: Սա երկու նպատակ է հետապնդում. ադրբեջանցիներն իրենց գործողությունները վերագրում են հայերին, ասում են, իբր հայերը խախտել են հրադադարի ռեժիմը, իրենք էլ պատասխանել են, որպեսզի մեզ սթափեցնեն:
Մինչև Վահան Մարտիրոսյանի՝ այդ քայլին դիմելը, անձամբ ես և, համոզված եմ՝ շատ այլ մարդիկ, նրան պարզապես չէին ճանաչում: Սա նշանակում է, որ նման քայլը, բացի այլ նպատակներից, հետապնդում էր նաև որոշակի PR:
Կրկին ստիպված ենք հորդորել մինչ աղետը սթափվելու և ընդվզելու կենսական անհրաժեշտության մասին, եթե չենք ուզում, որ պատմությունը կրկնվի 100 տարի առաջվա ցեղասպանության և հայրենազրկման սցենարով:
Այս մասին նախագիծ այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ անցած տարի հաստատվել են Քննչական կոմիտեի հաստիքացուցակնն ու անվանացանկը:
ՀՀ վարչապետը հանձնարարեց իրականացել ամենօրյա աշխատանք՝ խաղողի մթերումներն ամբողջությամբ և առանց խնդիրների կատարելու համար:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ ռազմավարության ուղղություններ են հաստատվել առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից ծառայությունների մատուցման ոլորտները:
«Տեսանք մամայի գլխի կեսը չկա». Բերդավանցի կինը մանրամասներ է պատմում նախօրեի ռմբակոծության մասին:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում այս պահին հանգիստ է, գյուղացիները հաշվարկում են նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունների հետեւանքով առաջացած վնասների չափը:
աղցրաշեն գյուղի գլխավոր ճանապարհին են հավաքվել Քաղցրաշեն, Նարեկ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղերի 3000-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ հավատացել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, թե «ոչ մի ճուտ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի» և գյուղացին իրեն քցված չի զգա:
Ինչպես հաղորդել էինք` սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները հենց երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքւոմ արժանի հակարհաված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։
Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը:
«Նա մեզ ասել է, որ ծեծելուց իրեն ասել են՝ քեզ ծեծում ենք նախագահի հասցեին վատ բաներ խոսելու համար. սա նրա խոսքերն են։ …ես իմ թեւերը քշտած, պատրաստ եմ օգնել, բայց եթե այդպես չէ, սուտ խոսք կա այդտեղ, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց Ազատամարտիկների դաշինքի նախկին անդամ Սուրեն Սարգսյանը:
«Հակառակորդը պետք է հասկանա, որ, պատկերավոր ասած, սահմանամերձ գյուղի գոմի ուղղությամբ արձակած իր յուրաքանչյուր գնդակ մեր կողմից դիտարկվելու է Երևանի կենտրոնի շենքի գնդակոծմանը հավասար թշնամական արարք, դրան բնականոն կերպով հետևելիք պատասխանի ողջ համարժեքությամբ»:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 57/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ՝ սեպտեմբերի 24-ին, 41-ամյա Սոնա Ռեւազյանը մահացու վիրավորումը ստացել է տանը:
«Ես երբեք չեմ մտածել այդ մասին, անկեղծ-անկեղծ եմ ասում` իսկապես չեմ մտածել եւ չեմ էլ ուզում»: Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞: «Շատ ուրախ կլինեմ: Գիտեք, ինձ համար մեկ է՝ որեւէ մարդ, ով որ աշխատում է հօգուտ մեր մշակույթի, թող լինի»:
Ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Եվս 5 ադրբեջանցի վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Արթուր Սաքունցի դիմումն էլ՝ օդում կախված: Բանն այն է, որ ամեն նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթն այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է՝ ԲՀԿ-ինը, որն էլ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը:
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: