Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար և Բերդավան համայնքների ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերին, ասել է, որ դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերից հետո հակառակորդը կիրառել է հեռահար միջոցներ:
Սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«Իմ կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, դեռ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու քայլ չէ, նման բաներ 90-ական թվականներին եղել են, մենք շատ լուրջ հակահարվածներ ենք հասցրել պոստերին և բնակավայրերին, վերջինս հատուկ շեշտում եմ, արդյունքում՝ թուրքը լռել է: Դա է պետք անել, և ցանկալի է՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գծում դա արվի, որովհետև մենք այդ մասում չունենք բնակավայրեր, իսկ թուրքը՝ ունի: Այստեղ մեկ գյուղի են խփում, մենք այնտեղ 5-10 գյուղի կարող ենք խփել, 10 գյուղի կարող ենք նեղություն տալ: Մեկ գյուղի դիմաց՝ տասը գյուղ: Այստեղ 2 գյուղի են խփում, մենք այնտեղ՝ 20: Դա կստիպի, որ իրենք լռեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց:
Կողոպուտ շքամուտքում. տեսագրող սարքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:
Երեկ Լեռնային Ղարաբաղում վիրավորված 4 զինծառայող տեղափոխվել է Երևան, նրանք գտնվում են ՀՀ ՊՆ կոնտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գյուղի տարածքում արկեր են պայթել և վիրավորներ կան:
Համաշխարհային վիճակագրության տվյալներով՝ նախորդ տարի մոտ 1 մլրդ 150 մլն մարդ եղել է զբոսաշրջիկ. դուրս է եկել իր երկրից և այցելել այլ երկիր: Որոշ երկրների համար (խոսքը փոքր կղզային, կուրորտային երկրների մասին չէ) զբոսաշրջությունը եկամուտների համար բավականին լուրջ նշանակություն ունեցող ոլորտ է:
Մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Հենց գնդակոծությունը սկսվում է, հեռախոսս սկսում են գնդակոծել: Երևանից լրագրողուհին զանգում հարցնում է՝ «Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս գնդակոծությունը»: Աղջի՛կ ջան, չգիտե՞ս՝ ինչով է պայմանավորված. գնացել եմ թուրքին խնդրել եմ, որ էսօր երեկոյան մի քիչ կրակեն:
Երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար մի շարք հայտնի հայտնի գործարարների, արվեստաբանների, հասարակական գործիչների, գործարար-պատգամավորների պարգևատրել է մեդալներով: Պարգևատրվել են՝
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն պարզվել է, որ տղամարդը մահացել է:
Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ:
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Երգիչ Արմեն Գոնդրաչյանին` հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումը ստանալ:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից դժգոհությունները համակարգում չեն դադարում։ Մեր տեղեկություններով, նախարարն աշխատելու փոխարեն ամբողջ օրն զբաղված է իր աշխատակիցների գլխին «պահակություն» անելով։
Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երեւանի հոգեբուժարանում:
Երեկ Արցախում հրետակոծության հետեւանքով վիրավորված զինածառողները 16-ն են: Նույն այդ տեղեկություններով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակները գնահատվում է բավարար:
Մի քանի օր է՝ ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձինք, երեքն էլ կանայք: Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին:
«Ժողովորդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում բնակվող Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործից: Թերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ խուզարկություններ են կատարել Անիի բնակարանում, որը նոր հանգամանքներ է ի հայտ բերել:
Ինչպես հայտնի էր՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նույն օրը ՀՀ ոստիկանություն է ներկայացել Տիգրան անունով մի երիտասարդ եւ ասել, որ նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահի թիկնազորում:
Չի ուշացել հայկական պատասխանը՝ ադրբեջանական կողմին՝ պատճառելով մարդկային կորուստ:
Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանը Արարատի մարզի Ավշար գյուղից էր:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ: