«Էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ». Շուշան Պետրոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ասում են` Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «սադրեցինք» ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ` տեղյակ չեմ»:

Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»` ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում: «Չէ, ես պարզապես աշխատում եմ. գիտեք` էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»:

Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. ի դեպ, իսկ եթե Ձեզ առաջարկե՞ն: «Բացառեք: Ես երբեք չեմ մտածել այդ մասին, անկեղծ-անկեղծ եմ ասում` իսկապես չեմ մտածել եւ չեմ էլ ուզում»: Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞: «Շատ ուրախ կլինեմ: Գիտեք, ինձ համար մեկ է՝ որեւէ մարդ, ով որ աշխատում է հօգուտ մեր մշակույթի, թող լինի»: Հասմիկ Պողոսյանն  աշխատո՞ւմ է հօգուտ մեր մշակույթի, հնարավո՞ր է այդքան «երկար» աշխատել հանուն մշակույթի: «Նա շատ աշխատասեր կին է… այո՛, հնարավոր է»»:

Տեսանյութեր

Լրահոս