ԱԺ «քֆուրչի» պատգամավորներին պրոֆեսիոնալ փրկող է պետք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Արթուր Սաքունցի դիմումն էլ՝ օդում կախված: Բանն այն է, որ ամեն նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթն այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է՝ ԲՀԿ-ինը, որն էլ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը: Իսկ թե ում կառաջադրի ՀՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովում, առայժմ հայտնի չէ, սպասում են հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահի հայտարարությանը:

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում իրավաբանական կրթությամբ պատգամավորների «կրիզիս» է, իսկ այս «մուխաննաթ» հանձնաժողովում իրավական ոլորտին տիրապետող տիրապետող, «քֆուրչի» կոլեգաներին պրոֆեսիոնալ փրկող է պետք:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվումՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ: Վերջինս խոստացել էր բռնաբարել ու գլխատել նրանց, որոնք Սեյրան Օհանյանի «քեֆին» կպել են, մասնավորապես խոսքն ուղղելով լրագրողներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս