Երևանում բնակելի շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1960-1965 թթ. կառուցված 2 հարկանի շինությունը շահագործվում է որպես պահեստ (1-ին հարկում պահեստավորված է գրասենյակային պիտույքներ, 2-րդ հարկում՝ չշահագործվող հաստոցներ): Փլուզվել է առաջին հարկի առաստաղից 12×12 մ և հատակից՝ 12×12 մ հատված:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930