
«Նորաոճ է դառնում, երբ դու ունենում ես բախում որևէ մեկ հետ, որպեսզի անմիջապես հերոսանաս՝ տալիս ես ինչ-որ հայտնի մարդու անուն». Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) դատապարտում է ցանկացած բռնություն, եթե հատկապես դա կապվում է քաղաքական գործունեության հետ: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում նախկին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դաժան ծեծի ենթարկելու փաստի մասին:
Նա նշեց, որ իրենք սպասում են իրական մեղավորների բացահայտվելուն և որ տուժողը բավարարված լինի:
«Ամեն անգամ, երբ լինում է ծեծ, մենք լսում ենք ինչ-որ հայտնի մարդու անուն և դրա հետ կապված կա´մ շահարկում, կա´մ ճշմարտացի մեղադրանք, բայց այդ անունների ֆոնի վրա ես կարող եմ այսպիսի մի բան ասել, որ նորաոճ է դառնում, երբ դու ունենում ես որևէ բախում որևէ մեկ հետ, որպեսզի անմիջապես հերոսանաս ճիշտ կլինի տաս ինչ-որ հայտնի մարդու անուն: Ի վերջո, այս շահարկումները, որ բոլոր ծեծերը տեղի են ունում քաղաքական ֆոնի վրա, կդադարեն և գործընթացները կլինեն զուտ մարդկային դաշտում»,- ասաց Կ. Անդրեասյանը՝ հավելելով, որ պարբերաբար ամեն մի անհատական դեպքով հասարակությանը ցնցման մեջ պահելը վտանագավոր է, որովհետև եթե իսկապես լինի քաղաքական ծեծ, շատերը չեն հավատա:
Մանրամասները՝ տեսանյութում: