Սմբատ Հակոբյանը չի ճանաչել իր հետ առերեսված Տիգրանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի էր՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նույն օրը ՀՀ ոստիկանություն է ներկայացել Տիգրան անունով մի երիտասարդ եւ ասել, որ նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահի թիկնազորում:

Սակայն երբ առերեսում է կազմակերպվել Սմբատ Հակոբյանի հետ, վերջինս չի ճանաչել այս Տիգրանին: Եվ հիմա, մեր տեղեկություններով, ոստիկանները շարունակում են փնտրել «իսկական» Տիգրանին: Հիշեցնենք, որ ազատամարտիկին ծեծելու գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց տուժողը ճանաչել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930