«Կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր». «Սինջար»

Մի քանի օր է՝ ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձինք, երեքն էլ կանայք: Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին:

Մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ: Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի մեր եղբայրներին տոկունություն ենք մաղթում, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել նաև մեր կազմակերպության ներկայացուցիչներին, որպես Հայկական բանակի զինվորների:

Սինջար եզդիների ազգային միավորում

Տեսանյութեր

Լրահոս