Ամեն ինչի մեջ էլ կանք, կոնյակի արտադրության էլ, ոսկու արտադրության էլ, ոչ մի բիզնես արտերկիր չեմ տեղափոխել, էդ բառադի խոսակցություններին ասեք վերջ տան, հակառակը՝ ում կարողացել եմ, համոզել եմ, բերել է, գումարները ներդրել են Հայաստանում։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը՝ հոկտեմբերի 13-ին Երևանի Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթար-վրաերթից, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Toyota Prado-ն բախվել էր Нива-ին:
Այս տարվա դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է:
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից:
Հաճախ թակում են դուռն ու մատաղի փող խնդրում, չեմ կողմնորոշվում` գումար տա՞լ, թե՞ ոչ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.54-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Մագնիում» գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ազգային ժողովի մոլի ֆուտբոլասեր պատգամավորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն եւ այդպիսով «վաճառեր» ֆուտբոլային հանդիպումը: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչի արդյունքում Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրավունք, ինչն աննախադեպ է ալբանական ֆուտբոլի պատմության մեջ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում գտնվող քաղցրավենիքի պահեստից ծուխ է նկատվում:
«Դա Ձեր համանման առաջի՞ն պարգեւն էր` հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգեւներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգեւն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգեւատրել: «Չէ՛»:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ս. Գ.-ի դին:
Հարսանիքի քավորն էլ հայրերի ուսանողական ընկերն է՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։ Պսակադրությունը կկայանա Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Օջախ» ռեստորանում։ Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան:
Երեկ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Մովսես գյուղն ամբողջությամբ հակառակորդի ափի մեջ է: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջները հարևան հանրապետությունում ևս լսելի են: Զանգակների հնչյունները մովսեսցի հավատավորներին պատարագի են կանչում, նաև ղողանջում` արտահայտելով հինավուրց գյուղի` խաղաղություն հաստատելու մեծագույն ցանկությունը: Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբելը հավատում է զորավոր ուժին, որ մարելու են կրակոցների ձայները, որ եկեղեցուն մոտ ապրող, գյուղի համար մարտերին մասնակցած Ղուկասի աղավնիները, ի վերջո, ճախրելու են Մովսեսի խաղաղ ու կապույտ երկնքում:
Տավուշի մարզում այսօր` հոկտեմբերի 14-ին, զինվորական մեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է մահացել է:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ անձնակազմին:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 5–ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փաստորեն, կա 101 ցմահ դատապարտյալ, որոնք գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և ևս, բավական մեծ քանակով անձինք՝ մոտ 700-800, որոնց սպասարկում են շատ քիչ թվով հոգեբաններ:
2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:
Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Իսմայիլ Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, իր վարձակալած բնակարանի հյուրասենյակի սեղանից բնակարանատեր Վլադը գողացել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վարդանանց փողոցի 15/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը ակտիվ անդամ Դավիթ Սանասարյանը լքել է նախաձեռնության շարքերը:
Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:
Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև: