«Արցախ եկող աջակցության մեջ ադրբեջանցիներ էլ մասնաբաժին ունեն»

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեի՞ք, որ Արցախ եկող աջակցության մեջ ադրբեջանցիներ էլ մասնաբաժին ունեն…

Ռուսաստանաբնակ հայերն արդեն տասնյակ մեքենաներ և նյութական այլ աջակցություն են բերել պաշտպանության բանակի համար: Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից: Ընդ որում՝ բոլորին էլ ասել են, որ հանգանակությունն Արցախին աջակցելու համար է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031