«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:
Ստելլա Աբազյանն արդեն մի քանի շաբաթ է՝ իր տղաներին միայնակ ոչ դպրոց է թողնում, ոչ խմբակների, ոչ էլ բակ։ Երեխաների առեւանգման փորձի մասին խոսակցություններին շատ լուրջ են սկսել վերաբերվել ընտանիքի կրտսեր անդամի հետ տեղի ունեցածից հետո. «Մի պապիկ խփեց թեւիս՝ բա մի բան խնդրեմ կանե՞ս, ասացի նայած ինչ, ասաց արի գնանք էն կողմ կասեմ, ես վազելով գնացի»:
Արմավիրի մարզում այսօր ժամը 13:40-ի սահմաններում Ծիածան գյուղի բնակիչ, 23-ամյա Միշա Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DA 595 համարանիշի ավտոմեքենայով Գեղակերտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 36-ամյա Իշխան Մնացականյանին պատկանող Камаз մակնիշի ավտոմեքենային:
«Վելես» հասարակական կազմակերպությունը տարեսկզբին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով չհովանավորել վաշխառուներին: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա մտերիմների մասին էր:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 19.10.2015թ. թիվ 195-Ա հրամանով աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ և 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակմանը նրա առնչության վարքագիծը ստուգելու նպատակով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ազատության փողոցի թիվ 20 շենքի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Նվեր Գ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մերուժան Ս.-ին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խաղաղ-Դոնի և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի ավտոբուսի սրահում 52-ամյա մի կին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Դմիտրով փողոցի թիվ 53 տանը հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանի Կոնյակի գործարանի» մոտակայքում քարը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Բերդկունք գյուղի մոտակա ափին, նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները նրան և ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ուղևորին՝ ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:
Սահմանային լարվածության օրերին Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր այցելած՝ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների առջեւ սահմանապահ գյուղերի բնակիչները բարձրացրել էին տարբեր խնդիրներ, որոնց զգալի մասին արդեն իսկ լուծում է տրվել։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Օլիմպիական ավանի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
Կարո՞ղ են երազները զգուշացնել գալիք վտանգի մասին: Երազում տեսել եմ, որ հարազատիս գերեզմանը քանդել են և դիակն էլ գողացել:
ՀՀ ՊՆ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի ԶիԼ-131 բեռնատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել է մեկ պայմանագրային զինծառայող։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի զինծառայողները տոնել են զորամասի կազմավորման հերթական՝ 17-րդ տարեդարձը: Հյուրերի համար օդաչուները ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներով ցուցադրել են ավիաշոու: Ռազմական օդանավակայանի երկնքում նրանք տարբեր արագություններով նավավարման բարդ ֆիգուրներ են կատարել 300-ից մինչեւ 2000 մետր բարձրությունների վրա:
Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացման համար հիմք են ծառայել հետևյալ հանգամանքները…
Հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Իրանի Թեհրան-Գում ավտոմայրուղում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի 28-ամյա բնակիչ Էլվին Գաֆարովը պայթել է ականի վրա:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ քայլերի
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Վաղարշապատ քաղաքի Ս. Գայանե վանքում մենաստան կա, որտեղ գտնվում են 3 միանձնուհիներ: Հնարավո՞ր է ծանոթանալ նրանց հետ ինտերնետային կայքերի միջոցով:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: