Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա տղայի դի. shamshyan.com

Այսօր` մայիսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Նորագավիթ 1-ին փողոցից` գնացքի գծերի մոտից, որտեղ վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցներն ու ՀԿԳ ավագ քննիչը հայտնաբերել են վնասված Volkswagen մակնիշի 34 ՍF 813 համարանիշի ավտոմեքենա, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հայտնաբերել են ГАЗель մակնիշի 3010 Տ համարանիշի ավտոմեքենա: 2 ավտոմեքենաների վրա էլ կան վրաերթի հետքեր ու հիմա ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որ ավտոմեքենան է առաջինը հարվածել երեխային, ինչի պատճառով երեխան շպրտվել է հանդիպակաց գոտի, իսկ մյուս ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը 7-ամյա Վլադիմիր Մարգարյանն էր:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս