Բաժիններ՝

Պայթյուն Հովիտ գյուղում. կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 23 SU 018 պ/հ (վարորդ՝ 1964 թ. ծնված Մ. Խ.) ավտոմեքենայի բալոնից այլ գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկումով, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և անվադողը՝ ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս