
Ինչպես ապաշխարել, որպեսզի ճիշտ ապաշխարություն լինի և ընդունվի Աստծո կողմից

Եթե զղջում ես կատարածդ հանցանքերի համար, անհրաժեշտ է խոստովանել քահանային և թողություն ստանալ: Աստված Ադամին մեղքի համար արտաքսեց դրախտից և ասաց. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես» (Ծննդ. 3:19): Մենք առանց քրտինքի ապաշխարել չենք կարողանա: Ապաշխարությունն անցնում է աղոթքով, ծոմապահությամբ, պահեցողությամբ, բարեգործությամբ, տևական կապ ունենալով քահանայի հետ: Ապաշխարությունը մոտեցնում է Աստծուն, ուստի մեր ապաշխարությունը ոչ թե Աստծուն է անհրաժեշտ, այլ՝ մեզ:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am