ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը ստացել է 4.5 բալ, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը` 4.1
Ապրիլի առաջին հինգ օրերին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ գրեթե գերազանց են աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Սրանք «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության հարցման արդյունքներն են, որն իրականացվել է հայաստանաբնակների շրջանում:
«Ինչպես կգնահատեք հետևյալ կառույցների աշխատանքը ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում՝ քառօրյա պատերազﬕ ընթացքում, որտեղ 1-ը նշանակում է լիովին բացասական, 5-ը՝ լիովին դրական» հարցին հարցվողների տված գնահատականների արդյունքում ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը ստացել է 4.5 բալ, ՀՀ առողջապահության նախարարություն 4.4 բալ: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը ստացել է 4.2 բալ, միջազգային կազմակերպությունների գնահատականը 3.3 է, ԶԼՄ-ներինը` 3.9, ՀԿ-ներինը` 3.8, Կարմիր խաչի միջազգային կոմիտեինը` 4.1: ՀՀ ոստիկանության միջին գնահատականը 3.2 է, ԼՂՀ պաշտպանության նախարարությանը` 4.1 բալ, ՀՀ պաշտպանության նախարարությանը` 4 բալ, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` 3.3 բալ:
Հարցվողների մեծամասնությունը` 82 տոկոսը, պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը բերել, եթե նորից պատերազմական իրավիճակ ստեղծվի: «Եթե ստեղծվի պատերազմական իրավիճակ, Դուք ինքներդ արդյոք պատրաստ եք անձամբ ﬕանալու պաշտպանական գործողություններին» հարցին` «միանշանակ այո» պատասխան է տվել 57.1 տոկոսը, «ավելի շուտ այո»` 24.9 տոկոսը, «ավելի շուտ ոչ»` 7 տոկոսը, «միանշանակ ոչ»` 4.9 տոկոսը:
Հետազոտությունն անցկացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 1106 մարդու շրջանում: