Բաժիններ՝

Կանխիկացման գործարք՝ գողացված քարտով

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը:

2016 թվականի մարտի 2-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ: Նույն օրը գողացված քարտով Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է գործարք՝ կանխիկացնելով զգալի չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 1_640x421

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով կանխիկացման գործարք կատարած տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 2_640x419

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս