Նոյեմբերյանում ինչ-որ հիվանդությամբ վարակված կարտոֆիլ է վաճառվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն: Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց եւ տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են: Հարկ է նկատել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի անվտանգության պետական  ծառայությունը կամ պետական այլ գերատեսչություն ուշադրություն դարձնի այս ահազանգին»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031