Բաժիններ՝

Ազատամուտի գյուղապետ. «Հարսանիքից փախած հարսնացուն 2 տարի նշանված էր»

tesankyun.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է՝ հայկական մամուլում լուրեր են զետեղվում հարսանիքի արարողության ժամանակ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրից հարսի փախչելու մասին:

Ըստ դրանց՝ հարսը արարողության ժամանակ նվերները եւ ոսկեղենը ստանալուց հետո, հարսնաքրոջ հետ, սրահից դուրս գալով՝ այլ տղայի հետ մեքենայով փախուստի է դիմել: Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ փեսացուն Ազատամուտից է, նախկինում ինքը, որպես ֆուտբոլի մարզիչ, մարզել է նրան: 20-22 տարեկան տղան ուսուցիչների հարգված ընտանիքից է:

Նա եւ Բերդի տարածաշրջանից հարսնացուն 2 տարի նշանված են եղել, տղան Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել, աղջիկը, որպես մենեջեր, աշխատել է Երեւանի սուպերմարկետներից մեկում: Գյուղապետի կարծիքով՝ գեղեցկությամբ աչքի ընկնող աղջիկը հենց այդ ժամանակ է ծանոթացել այլ տղայի հետ: Իջեւանից ստացված չճշտված տեղեկություններով, փեսացուն հարսանիքի արարողության համար բանկում 2 միլիոն դրամ վարկ է վերցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս