«Մի քսան օր առաջ միասին խաշ ենք կերել». Սուրեն Սարգսյանը՝ կալանավորված ազատամարտիկի մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորված իր մարտական ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լուրջ ներգրավվածություն ունի այդ ամենի մեջ: «Խաչիկը հերոս տղա է, մեր երկրի համար գործ արած պիտանի մարդ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ էր վերջին անգամ տեսել Խաչիկ Ավետիսյանին եւ արդյոք նա պատմել է ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու մեջ կասկածվող մյուս կալանավորվածների հետ համագործակցության մասին. «Վերջին անգամ երեւի մի քսան օր առաջ միասին խաշ ենք կերել, նման բան ինքը չի ասել, զարմացած եմ, գուցե ինչ-որ մարդկանց հետ հանդիպել են, խոսել են, զրույցների արդյունքում արված հետեւություններ են, ամբողջական տեղեկատվություն չունեմ ու ոչինչ չեմ կարող ասել: Սպասենք՝ գուցե անվտանգության մարմինները քարտերը բացեն, հասկանանք՝ ինչ է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031