Բաժիններ՝

16-ամյա աղջիկը ստել է, թե խորթ հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ

Դատարան է ուղարկվել 16-ամյա աղջկա վերաբերյալ քրեական գործը, ով մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ:

16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն` ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գյուղում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Քրեական օրենսգրքի հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել աղջկան(333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս