Բաժիններ՝

«Ընդդիմության միասնական շտաբի» հայտարարությունը դեկտեմբերի 1-ին ընդառաջ իրավապահպանների հետ հանդիպելու մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015 թ. նոյեմբերի 29-ին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով, ուստի նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար իրավապահպան մարմիններին առաջարկել է հանդիպել մինչև դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:

Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:33 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վ. Օսիպյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին հեռախոսով առաջարկել է հանդիպել նույն օրը՝ ժամը 17:00-ին՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում:

Ա.Ղուկասյանը Ճակատի Քաղաքական խորհրդի անդամների հետ Ոստիկանության առաջարկությունը քննարկելուց հետո ժամը 16:41-ին տեղեկացրել է Վ. Օսիպյանին, որ հանդիպման առաջարկվող ժամը և վայրը հարմար չէ և առաջարկել է հանդիպումն անցկացնել Երզնկյան 75 հասցեում գտնվող Ճակատի շտաբի գրասենյակում՝ ժամը 18:00-ին: Ա.Ղուկասյանը նաև հիմնավորել է հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ Քաղաքական խորհրդի առաջարկությունը:

Սակայն դրանից հետո Ոստիկանությունից որևէ տեղեկություն չի ստացվել և նրա ներկայացուցիչները առաջարկված վայրում և ժամին չեն եկել հանդիպման՝ առանց որևէ հիմնավորման ձախողելով այն:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ անկախ դեպքերի նման զարգացումից, «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչները պատրաստ են դեկտեմբերի 1-ին, ժամը 09:00 – 12:00-ի միջակայքում Երզնկյան 75 հասցեում գտնվող Ճակատի շտաբի գրասենյակում հանդիպելու Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս