Բաժիններ՝

Եթե մեկը չարամիտ կերպով խաբել է ինձ ու մեծ ցանկություն ունեմ վրեժ լուծել, ի՞նչ կասեք դրա մասին

– Եթե մեկը չարամիտ կերպով խաբել է ինձ ու մեծ ցանկություն ունեմ վրեժ լուծել, ի՞նչ կասեք դրա մասին:

– Վրեժխնդրությունը քրիստոնյային ոչ վայել երևույթ է: Կարծում եմ, պետք է իմանալ, որ մեզանից յուրաքանչյուրի գործած մեղքերն Աստծո հանդեպ շատ ավելի մեծ են, քան որևէ մարդու կողմից մյուսի նկատմամբ գործած մեղքը կամ չարիքը:

Եթե վրեժխնդրությամբ պատասխանում են դիմացինի չար արարքին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել Աստծո դատաստանից: Սակայն ընդհակառակը. եթե կարողանաք Ձեր մեջ այդքան ուժ և քրիստոնեական առաքինություն գտնել, որ ներեք դիմացինի չար արարքը, ապա համոզված եղեք, որ Ձեր բազմաթիվ մեղքերը կներվեն Դատաստանի ժամանակ: Այդ դեպքը կարող եք դիտել որպես Աստծո կողմից ողորմություն, որով հնարավորություն է տալիս մեղմացնելու Աստծո Դատաստանը Ձեր գործած մեղքերի համար:Հիշենք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Սիրում է նա, ով ուժեղ է: Քրիստոս սիրում է, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր է»:

Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031