Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ ձեռնամուխ եղել դաշտային պարապմունքների:
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։ Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։
Դատախազությունը Ոստիկանություն է ուղարկվել ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակումը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է կատարվում:
Արթնանում են վաղ առավոտյան՝ մինչ արևածագը, և աղոթքից հետո սկսում են ուտել, ինչը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինչև արևամուտը: Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է, այնուհետև սկսում է ուտել, ինչը կոչվում է ֆտար (fitar):
ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի հարցը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբին Շուշան Պետրոսյանը սպառնալիքներ էր տեղացել ֆեյսբուքյան մի օգտատերի հասցեին այն բանի համար, որ վերջինս քննադատական արտահայտություններ էր թույլ տվել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին:
Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի՝ որպես իրավատեր ու պայքարող քաղաքացու տեսակի դեմ համակարգված հալածանքը և ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ ապազգային ու հանցավոր վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է և առնվազն ուղղորդված է այդ վերաբերմունքն արտահայտող ոստիկանության պետի մակարդակով:
Միքայել Խաչատրյանը ծնվել է 2011 թվականի հունիսի 10-ին Երևանում` մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդությամբ: Երեխան չի կանգնում, չի քայլում և չի խոսում: Վերականգնողական բուժումներից հետո նրա մոտ նկատվում է դրական տեղաշարժ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի գործով նոր զարգացումներ են եղել:
Փետրվարի 16-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր։
Փետրվարի 16-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին:
Փետրվարի 15-ին, ժամը 21.44-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում, այրվում է ավտոմեքենա:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սաղ քաղաքից կփախնին, մենք էլ հնար չունինք փախնելու, ու՞ր փախնինք, ի՞նչղ: Հազիվ օրվա հացի փող կաշխատինք, էն էլ կտեսնիք` կյանքի գնով: Էս ցուրտ պայմաններում շուն կսատկի, բայց մենք առավոտվա յոթից ստեղ ենք՝ մինչեւ գիշերվա յոթը: Առեւտուրն էլ առաջվանը չէ, մարդ չի մնացել:
«Պետոն շատ խելացի էր: Նա սիրում էր սովորել եւ սովորեցնել,- պատմում է Արմենը: -Հիշում եմ՝ 1992 թվականն էր: Շուշին ազատագրելուց հետո Պետոյի սենյակում, սեղանի վրա դրված գտա «Խորհրդային բանակի մարտական կանոնագիրքը»:
Փետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլ. սյան վրա տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում. լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը:
Փետրվարի 14-ին, ժամը 7.30-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Նելսոն Ու.-ն:
Փետրվարի 15-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով գազատար խողովակը վնասվել է, և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են փաստաբանի մատնանշած՝ ավագ քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:
Փետրվարի 11-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ն:
Դժբախտ պատահար Ծաղկաձորում. մահացել է մանկահասակ երեխա 2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17.00-ին, «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գանգոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ աղջիկ երեխա, ով անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 2016թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22.40-ին, փոքրիկը հիվանդանոցում մահացել է:
Շիրակի մարզը նոր աղբավայր է ունենալու` Բենիամինի վարչական տարածքի հարավ-արևմտյան մասում: Այն ամբողջությամբ կհամապատասխանի Եվրամիության չափանիշներին:
Փետրվարի 15-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից պայթյունի ձայն է լսվել, ներսում ավտոմեքենա է այրվում և կա տուժած:
Կողոպտիչը հայհոյել և դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին:
Դիմակավոր ավազակը խոշտանգել էր 74-ամյա կնոջը և հափշտակել վերջին խնայողությունները: