Բաժիններ՝

Ավտոմեքենան 40 մ սահել է դեպի Գավառագետ գետը

Փետրվարի 16-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZP 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահել դեպի հարակից Գավառագետ գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել քարշակ մեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29