Էլիտար հարսանիք «Ֆլորենս» ռեստորանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր։ Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է եղբոր համադասարանցիներից մեկի, Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։

Նշանդրեքին մասնակցել է մոտ 350 հոգի, բայց ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չեն եղել։ Ի դեպ, փեսայի հոր անվան հետ է կապվում 2010-ին Էրեբունու ակումբներից մեկում ծեծկռտուքը, որն ավարտվել էր կրակոցներով։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջինս նաև Փակ շուկայի համար պայքարող ակտիվիստներին էր հետևում, ամեն ինչ անում, որ «Փակ շուկա» պրոյեկտն իրականություն դառնա։ Սակայն Դերժավայի Արկադիի խնամու ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, ԼՂՀ անկախության տոնին երկրի առաջին դեմքերի կողքին լուսանկարվելն էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29