Վթար Մասիս քաղաքում. առկա է գազի արտահոսք

Փետրվարի 15-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով գազատար խողովակը վնասվել է, և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Քեմրի» մակնիշի 70 OQ 800 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ գազի ծառայության աշխատակիները դադարեցրել են գազի արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս