Նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտաբերել և առգրավել են 19 բջջային հեռախոս, յուրաքանչյուրը 0,5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ, ընդհանուրը 2 լիտր տարողությամբ 4 շիշ օղի, 64,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 10 գրամ շագանակագույն զանգված և սուր հոտով, թափանցիկ հեղուկով լցված 1 հատ 5 գր. ներարկիչ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջի «Լուրեր» բաժնում:
Նոյեմբերի 19-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին
Նոյեմբերի 18-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում բուժվող հիվանդներից մեկն ինքնասպանություն է գործել:
2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։
Ֆրանսիայի Էլզաս նահանգում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ: Այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԱՄՆ իշխանությունները, որոնք փնտրում են 5 կասկածյալ գրոհայինների, Իտալիային զգուշացրել են Իտալիային հնարավոր հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնոմ է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:
«Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձևավորվել է 2003 թվականին: «Anonymous»-ը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»- ներ և նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:
Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ իսլամական զինյալների հետ պայքարում Ֆրանսիան կարող է բախվել քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքին:
2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատության համար գումարը հավաքվել է, նա այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհու մայրը՝ Լաուրա Սաղաթելյանը:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված գործողությունների շրջանակներում Բելգիայի ոստիկանությունն այսօր Բրյուսելի հյուսիսում գտնվող Լակեն թաղամասում ձերբակալել է մեկ անձի:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:
2015թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին tesankyun.am-ը հարցրել է, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Բելգիայի ոստիկանությունը նոր խուզարկություններ է անցկացնում Բրյուսելի շրջանում, այդ թվում՝ Մոլենբեկ ու Ժեթ համայնքներում: Խուզարկությունները կարող են կապված լինել Փարիզի ահաբեկչության հետ, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է:
Ջրամատակարարման հերթական խնդիրը Գյումրիում: Գարեգին Ա 53 շենքի նկուղներն արդեն 4-5 օր է ողոված են ջրով: Շենքի բնակիչները սեփական ուժերով են փորձել հեռացնել նկուղներում կուտակված ջուրը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք:
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կառաջարկի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում: